Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով գլորվել է` հայտնվելով ձորում


Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով գլորվել է` հայտնվելով ձորում
Մայիս 31 20:30 2020

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 19:00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի բնակիչ, 40-ամյա Նորայր Հարությունյանը իր վարած Mitcubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով, Քաջարան համայնքի Գիրաթաղ բնակավայրի տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում: 

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

 Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: 



loading...