Պակիստանում գտել են կործանված ինքնաթիռի սև արկղերը


Պակիստանում գտել են կործանված ինքնաթիռի սև արկղերը
Մայիս 24 00:05 2020

Փրկարարները գտել են Պակիստանի Կարաչի քաղաքում կործանված Airbus A-320 ինքնաթիռի սև արկղերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Պակիստանյան ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչ Աբդուլլա Խանը հայտնել է, որ գտնվել են ինքնագրիչ սարքերը և օդաչուների խցիկի ձայնագրիչ սարքը:

Հիշեցնենք՝ «Պակիստանյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռը մայիսի 22-ին ընկել էր Կարաչիի խիտ բնակցված շրջանում, ինչի հետևանքով մահացել էր 97 մարդ, 2-ին հաջողվել էր փրկել: