Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը քննարկում է խափանման միջոցի փոփոխության հարցը: Միջնորդությունը ներկայացրեց պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ քանի որ Ռ. Քոչարյանը սրտանոթային խնդիրներ ունի, ռիսկի խմբում է, ուստի դատարանին միջնորդեց անհապաղ վերացնել խափանման միջոց կալանքը և այն փոխարինել այլ՝ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:
Ընդ որում՝ հարցը պետք է քննարկել անհապաղ: «Շաբաթը մեկ նիստ եք անում, հետո գնում արձակուրդ»,- նշեց պաշտպանը, ինչին ի պատասխան դատավոր Աննա Դանիբելյանը հորդորեց ըստ էության խոսել:
Արամ Վարդևանյանը իր գործընկերոջ ասածին ավելացրեց. «Ես ինքս եղել եմ մեկուսարաններում, այնտեղ գոյություն չունի ոչ մի նորմատիվի պահպանում, որը կա՝ ԱՀԿ կողմից սահմանված: Այն, որ մենք դատական նիստ ենք անում, սա էլ է ռիսկային միջավայր»:
Ա. Վարդևանյանը միջնորդեց որպես ավտոնոմ խափանման միջոց գրավ կիրառել, իսկ գրավի չափի որոշումն էլ թողեց դատարանի հայեցողությանը:
«Ես ինքս եղել եմ մեկուսարաններում, այնտեղ գոյություն չունի ոչ մի նորմատիվի պահպանում». Արամ Վարդևանյանը՝ դատավորին

