Արթիկ համայնքում կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է


Արթիկ համայնքում կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է
Ապրիլ 25 13:29 2020

Շիրակի մարզի Արթիկ համայնքում կորոնավիրուսով վարակվածը տաքսու վարորդ է: Այս մասին NEWS.am-ին հատնեց Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը:

«Վարակվածը մոտ 60 տարեկան տղամարդ է, տաքսու վարորդ է, նրա շրջապատը այս պահին մեկուսացնում են»,-ասաց նա` նշելով, որ այլ տեղեկությունների առայժմ չի տիրապետում:

Ավելի վաղ հայտնել էինք, որր Արթիկ համայնքում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել: