Միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը առավելության հասավ ազգությամբ լեհ բռնցքամարտիկ՝ Գերմանիան ներկայացնող Ռոբին Կրասնիկին:
Գերմանական Էրֆուրտ քաղաքում կայացած մարտում բռնցքամարտիկներն անցկացրեցին 12 ռաունդ:
Այս հաղթանակի շնորհիվ Արթուր Աբրահամը հնարավորություն կունենա ձեռնոց նետել երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսին:










