Արոնյանը վերջին տուրում կիսեց միավորը Կարուանայի հետ


Արոնյանը վերջին տուրում կիսեց միավորը Կարուանայի հետ
Ապրիլ 22 23:18 2017

Գերմանական Բադեն Բադենում ավարտվեց Grenke Chess Classic մրցաշարը:

Վերջին տուրում ժամկետից շուտ մրցաշարի հաղթողի տիտղոսն ապահոված հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ և բավարարվեց կես միավորով: Վերջինս 7 հանարվորից վաստակեց 5,5 միավոր:

Երկրորդ տեղը կիսեցին Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, ովքեր իրենց ակտիվում ունեին 4 միավոր: