Հարություն Մերդինյանը հաջող հանդես եկավ Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում:
Այսօր մեր մարզիկը հանդես եկավ նժույգթափեր վարժության եզրափակիչում: Նա ընդհանուր հաշվարկով վաստակեց 14.883 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Դավիդ Բելյավսկին՝ 15.100 միավոր:
Օղակներ վարժության եզրափակիչում մերոնցից հանդես եկավ երկու մարզիկ: Վահագն Դավթյանը 14.858 միավորով գրավեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Թովմասյանը 14.666-ով առաջնությունն ավարտեց 7-րդ հորիզոնականում:
Վաղը Արթուր Դավթյանը ուժերը կփորձի հենացատկում:










