Միջոցներ, որով բրիտանական թագավորական ընտանիքը գումար է վաստակում


Միջոցներ, որով բրիտանական թագավորական ընտանիքը գումար է վաստակում
Ապրիլ 11 12:54 2020
1. Թագուհին Սուվերեն Դրամաշնորհ է ստանում

Դրամաշնորհը ստացվում է գանձարանից, որը պահվում է հարկատուների կողմից: Այս գրանտի դիմաց թագուհին ամեն տարի Բրիտանական կառավարությանն է փոխանցում թագավորական կալվածքներից ստացված եկամտի 15%-ը: Նշենք, որ օրինակ 2013 թվականին թագավորական կալվածքներից ստացվել էր 267,1 մլն ֆունտ ստերլինգ եկամուտ (325.8 մլն դոլար):

2. Թագուհին ունի անձնական հարստություն

Անկախ գրանտներից՝ թագուհին ունի սեփական կարողություն, որը հաշվվում է 530 մլն դոլար:

3. Բոլոր երեխաները միլիոնատեր են

Ոչ միայն թագուհին, այլև թագավորական երեխաներն են միլիոնատերեր: Քեյթի և Ուիլյամի որդի Ջորջն ունի մոտ 3 մլն դոլար, իսկ արքայադուստր Շարլոթը՝ 5 մլն: Վերջինիս ունեցած ավելի մեծ բաժինը պայմանավորված է նորաձևության վրա նրա ունեցած մեծ ազդեցությամբ:

4. Թագավորական հավաքածու, որ միլիոններ արժե

Նկարների և արվեստի գործերի թագավորական հավաքածուն աշխարհում ամենամեծերից ու կարևորներից մեկն է: Ներառում է 7000-ից ավելի նկարներ: Հավաքածուի մեջ են մտնում նաև թագավորական զարդերն ու Լոնդոնի աշտարակը: Թագավորական ունեցվածքը պատկանում է ոչ թե անձամբ թագուհուն, այլ միապետին:

5. Թագավորական ընտանիքին է պատկանում ամբողջ ոսկին

Թագավորական ունեցվածքի մեջ է մտնում Մեծ Բրիտանիայի ոսկու և արծաթի ամբողջ պաշարը, ինչպես նաև այլ բնական պաշարներ:

6. Թագուհուն է պատկանում Բալմորալ ամրոցը Շոտլանդիայում

Շոտլանդիայում տեղակայված Բալմորալ ամրոցը բրիտանական թագավորական ամառանոցային նստավայր է: Վիկտորիա թագուհին սովորություն ուներ իր ընտանիքի հետ այտնեղ անցկացնելու ամառվա վերջին ամիսը:

7. Ֆիլիպը տարեկան վճարում է ստանում

Թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը ևս ֆինանսավորում է ստանում իր լիազորությունների կատարման համար, որը տարեկան կազմում է 488 հազ դոլար: Նրա անձնական կարողությունը գնահատվում է 30 մլն դոլար:

8. Արքայազն Ուիլյամն աշխատում է

Արքայազն Ուիլյամն առաջինն է թագավորական ընտանիքում, որ քաղաքացիական պայմանագիր է կնքել երբևէ: Նա աշխատում է Արևելյան Անգլիայի Օդային Շտապօգնությունում՝ որպես օդաչու: Նա տարեկան վաստակում է մոտ 62 հազ. դոլար:

9. Թագավորական ընտանիքը գումար է վաստակում քամուց

Թագավորական ընտանիքը գումար է վաստակում վերականգնվող էներգիայի գործարաններից, որոնք գործում են ավելի քան 6 տարի: Այսպես, 2016 թվականի տվյալներով՝ թագավորական ունեցվածքում 31 մլն դոլար է ավելացվել՝ քամու ֆերմաների բիզնեսից:  

10. Արքայադուստր Դիանայի ժառանգությունը

Արքայազն Ուիլյամն ու Հարրին ժառանգություն են ստացել մոր մահից հետո: Վերջինս տղաներից յուրաքանչյուրին 13 մլն դոլար էր ժառանգություն թողել, որը արքայազնները կարող էին ստանալ 30 տարին լրանալուց հետո: Նրանք ժառանգել են նաև Դիանայի զարդերը, զգեստնները և մի շարք փաստաթղթեր:

11. Արքայազն Հարրին գումար է վաստակել բանակում

Ներկայումս Հարրին չի աշխատում, բայց մինչ 2015 թվականը նա 10 տարի ծառայել է Օդային ուժերի կորպուսում: Որպես սպա՝ նա վաստակել է տարեկան 45 հազ. դոլար, իսկ հետագայում, ծառայելով որպես օդային ուժերի ուղղաթիռի օդաչու, ստացել է տարեկան մոտ 50 հազ. դոլար: 

12. Արքայազն Չարլզի կարողությունը

Որպես թագավորական գահի ժառանգորդ՝ Չարլզը թագուհուց հետո ամենամեծ կարողությունն ունի, որը գնահատվում է 100 մլն դոլարի սահմաններում:

13. Թագուհին սիրում է ձիավարություն

Թագուհին միշտ եղել է ձիերի և ձիավարության սիրահար: Նա ունի սեփական ձիարշավարան, որը տարեկան մոտ 5 մլն դոլարի եկամուտ է բերում:

14. Նրանք տիրապետում են ծովափնյա գոտիների մի մասին

Թագավորական ընտանիքը զգալի հողատարածքների է տիրապետում, այդ թվում՝ ծովափերի: Համաձայն տարբեր աղբյուրների՝ Մեծ Բրիտանիայի գրեթե ամբողջ ծովափնյա ջրերը՝ մոտ 12 մղոն ծովափնյա գոտու երկարությամբ, պատկանում են թագավորական ընտանիքին: Բացի դա՝ նրանց են պատկանում նաև 340 հազ. ակր անտառներ և գյուղատնտեսական տարածքներ:  2017 թվականին այդ ծովափնյա գոտիներից 66,3 մլն դոլար եկամուտ է ստացվել:

15. Նրանք դելֆիններ ունեն

Բրիտանական օրենքի համաձայն՝ որոշ գոտիների ֆաունան համարվում  է միապետության անձնական ունեցվածքը: Դա նշանակում է, որ ցանակացած կենդանի, որ լողում է Թեմզայի ջրերով՝ կարապներ, ձկներ, դելֆիններ, պատկանում  է թագավորական ընտանիքին:

16. Թագավորական ընտանիքը բազում դղյակներ ունի

Թագավորական ընտանիքը վերահսկում է Վինձոր, Բուքինգհեմ, Հիլսբորո և մի շարք այլ ամրոցներ, որոնք վաճառքի ենթակա չեն, այլ փոխանցվում են ժառանգաբար: