Քեյթ Միդդլթոնը հայտնել է իր սիրելի հայտնի աստղի անունը


Քեյթ Միդդլթոնը հայտնել է իր սիրելի հայտնի աստղի անունը
Ապրիլ 10 19:14 2020

38-ամյա Քեյթ Միդդլթոնը շատ հայտնի դեմքերի հետ է հանդիպել, մասնավորապես հոլիվուդյան աստղերի եւ հայտնի շոուբիզնեսյան ներկայացուցիչների: Սակայն իր սիրելի աստղի անունը, ում հետ նա անձամբ է ծանոթացել, կզարմացնի իր երկրպագուներին:

Երեկ դքսուհին 37-ամյա ամուսնու՝ Ուիլյամի հետ տեսազանգով շփվել է աշակերտների եւ Casterton Primary Academy դպրոցի աշխատակազմի հետ, որի ընթացքում աշակերտներից մեկը հարցրել է՝ որն է նրա սիրելի հայտնի անձը, ում նա երբեւէ հանդիպել է: Քեյթը խոստովանել է, որի այդ հարցի պատասխանի վերաբերյալ հետաքրքրություն է դրսեւորել նաեւ իր վեցամյա որդին՝ Ջորջը:

Քեյթն ասել է,որ Ջորջը Դեյվիդ Ատտենբորոյի շատ գործեր է դիտել է, ինչպես օրինակ <<Կապույտ մոլորակը>>, այնպես որ հավանական է, որ հենց նա է իր սիրելի հայտնին:

93-ամյա Դեյվիդ Ատտենբորոն բրիտանացի հայտնի հաղորդավար է: Նրա հետ Քեյթը մի քանի անգամ հանդիպել է, այդ թվում եւ անցյալ տարվա սեպտեմբերին: