Ինչպե՞ս տարբերել իսկական մարգարիտը կեղծից


Ինչպե՞ս տարբերել իսկական մարգարիտը կեղծից
Ապրիլ 8 18:59 2020

Մարգարիտը կարելի է համարել կանացիության թալիսման, էլեգանտության խորհրդանիշ, լավ ճաշակի նշան:

Այն լինում է ծովի և գետի: Օրիգինալի թանկարժեքության պատճառով հաճախ արհեստական մարգատով զարդեր են հանդիպում:

Սինթետիկ մարգարիտը ստեղծվում է հատուկ տեխնոլոգիաներով:

Այն կարող է հրաշալի էսթետիկ հատկություններ ունենալ և շատ բարձր որակ, բայց գնելիս միշտ ուզում ես իմանալ՝ արդյոք մարգարիտն իսկական է, ուզում ես իրական զարդ կրել, ոչ թե արհեստական, չափից շատ չվճարել:

1. Զարդը զննելիս ուշադրություն դարձրու ուլունքների անցքերին: Կեղծ մարգարտի դեպքում դրանք կլինեն կլոր և կոպիտ կլորացված ծայրերով: Բնական քարի դեպքում անցքը փոս ընկած տեսք ունի, առանց իդեալական կլոր ձևի:

2. Ջարդվածի տեղերը, թելի անցքի մոտ ուլունքի անհավասար ծայրերը արհեստական մարգարտի ակնհայտ նշան են:

3. Նայիր՝ արդյոք մարգարիտը թերություններ ունի: Իսկական մարգարիտը հազվադեպ է իդեալական լինում:

4. Մարգարիտը քսիր ատամիդ էմալի վրա: Եթե այն բնական է, ճռռոց կլսես: