Կոստա Ռիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Էդուարդո Լին ցմահ հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից կաշառակերության և կոռուպցիայի պատճառով,- ասվում է ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:
58-ամյա պաշտոնյան ձերբակալվել էր 2015 թվականին լայնածավալ կոռուպցիոն սկանդալի ժամանակ և իրեն մեղավոր ճանաչել ԱՄՆ-ի դաշնային դատարանում:
Նրա հետ կապված դատավճիռը դեռ չի կայացվել:










