Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին


Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին
Ապրիլ 20 22:20 2017

Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» շախմատի մրցաշարում այսօր կայացած 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի նկատմամբ:

Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 4 միավոր եւ կրկին միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող երեք շախմատիստներն արդեն ետ են մնում մեկ միավորով:

Վաղը կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը կհանդիպի հենց նրանցից մեկի՝ չինուհի գրոսմայստեր Հոու Յիֆանի հետ: