Արոնյանը վստահ հաղթեց Մատիաս Բլյուբաումին


Արոնյանը վստահ հաղթեց Մատիաս Բլյուբաումին
Ապրիլ 19 21:26 2017

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարում:

Այսօր կայացած 4-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով մրցեց մրցաշարի ետնապահներից մեկի՝ գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ: Լեւոն Արոնյանը հաշվենկատ քայլերով արդեն խաղասկզբում դիրքային առավելություն ստացավ: Սպիտակները խաղաքարարերը փոխանակելու միջոցով փորձեցին հավասարեցնել իրավիճակը, սակայն դա նրանց չհաջողվեց: Մեր գրոսմայստերը վստահ հաղթանակ տարավ եւ իր միավորների քանակը հասցրեց 3-ի: Նա այս պահին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ՝ 5-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչի հետ, որը 2 միավոր ունի եւ այժմ խաղում է Գեորգ Մեյերի հետ: