Ռոնալդուն գերազանցել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը


Ռոնալդուն գերազանցել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը
Ապրիլ 19 15:55 2017

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, հեթ-տրիկի հեղինակ դառնալով Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում գոլերի քանակը հասցրել է 213-ի:

Այդ ցուցանիշով 32-ամյա Ռոնալդուն գերազանցել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի ռեկորդը: «Ռեալի» լեգենդար հարձակվողը «Սանտյագո Բերնաբեուում» խփել է 210 գոլ:

Հիշեցնենք, որ պորտուգալացին նաեւ պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը Չեմպիոնների լիգայում դառնում է 101 գոլի հեղինակ: Այդ ցուցանիշով Երկրորդ տեղում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է, որը խփել է 94 գոլ: