Արցախցի մարզիկները մասնակցելու են Եվրոպայի «K-1» առաջնությանը


Արցախցի մարզիկները մասնակցելու են Եվրոպայի «K-1» առաջնությանը
Ապրիլ 18 23:05 2017

Ապրիլի 21-24-ը Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունենալու Եվրոպայի «K-1» մարզաձևի առաջնություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի մարտարվեստների ասոցիացիայի նախագահ Գարեգին Աղաբալյանը և նշել, որ Եվրոպայի «K-1» առաջնությանը մասնակցելու են նաև արցախցի մարզիկներ՝ Արման Գալստյանը 60 կգ քաշային կարգում և Անտոնիո Քոչարյանը՝ մինչև 54 կգ: Գ. Աղաբալյանի խոսքով Եվրոպայի «K-1» մարզաձևի առաջնությանն արցախցի մարզիկները մասնակցում են 2014 թվականից: Artsakhpress.am