Մեսսիի ընկերուհին Սուարեսի կնոջ հետ համատեղ բիզնես է սկսել


Մեսսիի ընկերուհին Սուարեսի կնոջ հետ համատեղ բիզնես է սկսել
Ապրիլ 18 18:09 2017

«Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ընկերուհի Անտոնելա Ռոկուցոն բացել է կոշիկի խանութ, իսկ նրա գործընկերն է դարձել կատալոնական ակումբի ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսի կինը՝ Սոֆիա Բելբին: Այս մասին փոխանցում է Championat.com-ը:

Խանութը բացվել է Բարսելոնայում: Կատալոնական մամուլը ենթադրում է, որ Մեսսին որոշել է մնալ «Բարսելոնում» և կկնքի նոր պայմանագիր: