Մխիթարյանը կանգնեցրել է ավտոմեքենան` անօթևանին օգնելու համար. նա կտուգանվի


Մխիթարյանը կանգնեցրել է ավտոմեքենան` անօթևանին օգնելու համար. նա կտուգանվի
Ապրիլ 18 11:41 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերի կենտրոնում կանգնեցրել է իր ավտոմեքենան «Սան Կարլո» ռեստորանում ընտանիքի հետ ընթրելու համար, հաղորդում է «Mirror»-ը:

Նա սելֆի է արել երիտասարդ երկրպագուի հետ, ինչից հետո 5 ֆունտ ստերլինգ տվել անօթևանին:

Մխիթարյանը կտուգանվի 60 ֆունտ ստերլինգով ավտոմեքենան չթույլատրված տեղում կայանելու համար: