Հայտնի է Բարսելոնա-Յուվենտուս հանդիպման մրցավարը


Հայտնի է Բարսելոնա-Յուվենտուս հանդիպման մրցավարը
Ապրիլ 17 22:12 2017

Հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի` «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը սպասարկող մրցավարի անունը:

Հանդիպումը կսպասարկի հոլանդացի մրցավար Բյորն Կույպերսը: 44-ամյա մրցավարին կօգնեն Սանդեր վան Ռուկելը և Էրվին Ցայնստրը:

Հավելենք, որ «Յուվենտուսը» չի հաղթել այն հանդիպումներում, որոնք սպասարկել է Կույպերսը:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա չորեքշաբթի` ապրիլի 19-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: