Մեսսին չի մասնակցի Շվեյցարիայի ՖԻՖԱ-ի շտաբում մրցավարին վիրավորելու համար որակազրկվելու բողոքարկմանը


Մեսսին չի մասնակցի Շվեյցարիայի ՖԻՖԱ-ի շտաբում մրցավարին վիրավորելու համար որակազրկվելու բողոքարկմանը
Ապրիլ 16 18:58 2017

«Բարսելոնայի» և Արգենտրնակի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին չի պատրաստվում մասնակցել Շվեյցարիայի ՖԻՖԱ-ի շտաբում մրցավարին վիրավորելու համար չորս խաղով ազգային հավաքականի կազմում որակազրկվելու բողոքարկմանը: Այս մասին գրում է «Gazeta.ru»,-ն:

Արգենտինայի ֆուտբոլի միության նախագահ Կլաուդիո Տապիան հանդիպել է Մեսսիին, որպեսզի համողի նրան գնալ Շվեյցարիա, սակայն ֆուտբոլիստը հայտարարել է, որ մտադիր չէ գնալ և ներողություն խնդրել իր պահվածքի համար:

Մեսսին նաև հավելել է, որ մինչև օրս ՖԻՖԱ-ից պաշտոնական ծանուցում չի ստացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեսսիի 2018-ի աշխարհի առաջնությանը 4 խաղով որակազրկումը կարող է կրճատվել, եթե նա մայիսի 4-ին ժամանի Շվեյցարիա և ներողություն խնդրի: