Մխիթարյանը և Իբրահիմովիչը չեն մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպմանը


Մխիթարյանը և Իբրահիմովիչը չեն մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպմանը
Ապրիլ 16 18:14 2017

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում այսօր կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»: Տուրի կենտրոնական հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:

Մանկունյանցիների պաշտոնական թվիթերյան էջը քիչ առաջ հրապարակեց թիմի մեկնարկային կազմը: Հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնվել են պահեստայինների նստարանին: