Խեսուս Նավասը պատրաստ է 3-ամյա պայմանագիր կնքել Ռոմայի հետ


Խեսուս Նավասը պատրաստ է 3-ամյա պայմանագիր կնքել Ռոմայի հետ
Ապրիլ 16 14:01 2017

«Ռոման» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Խեսուս Նավասի ծառայություններով:

Հռոմեացիները 3-ամյա պայմանագիր են առաջարկել Նավասին, հայտնում է «Corriere dello Sport»-ը:

31-ամյա իսպանացին ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա: Նա մի քանի առաջարկ է ստացել և ավելի հակված է «Ռոմայի» տարբերակին:

Ընթացիկ մրցաշրջանի 30 խաղում Նավասը 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: