Մյունխենում ուրախ են, որ տարիների փորձից հետո վերջապես հաջողվեց նման քննարկում դնել ու դա գնահատվելու է. Ստյոպա Սաֆարյան


Մյունխենում ուրախ են, որ տարիների փորձից հետո վերջապես հաջողվեց նման քննարկում դնել ու դա գնահատվելու է. Ստյոպա Սաֆարյան
Փետրվար 16 22:22 2020

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գեղեցիկ, արևոտ Մյունխենից բարի լույս հայեր ջան։ Խոստացել էի առանց որևէ բան թաքցնելու գրել, թե Ղարաբաղին նվիրված նիստից ինչ են խոսում Մյունխենի անվտանգության կոնֆերանսի կազմակերպիչները և մասնակիցները, որոնց մեծ մասը ներկա էր գիշերային փարթիին։ Դա անում եմ սիրով, ու նաև տեղյակ լինելով մի քանի բաների, քանի որ կոնֆերանսի կազմակերպիչ Վոլֆգանգ Իշինգերը մեր Ագորայի հիմնադիրն է, իսկ նրա հիմնադրած բոլոր ընկերություններն /կոնֆերանս, խորհրդատվություն, լոբինգ, բիզնես/ իրար հետ մեծ իմպերիա են։

 

Նախկին տարիներին էլ միշտ ցանկացել են կազմակերպել Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի մասնակցությամբ քննարկում, բայց Սերժ Սարգսյանը չի համաձայնել։ Ալիևն էլ ակնարկեց Դավոսում քննարկման մերժումը, բայց դա Մյունխենին էլ է վերաբերել, քանի որ դրանով զբաղվում էին իմ ընկերներ Բենեդիկտը, Ժան Պիեռն ու Թիմը, ու որոշ բաներում ես էլ մասնակից էի, իմ միջոցով էլ ուղերձներ էին փոխանցում... Մի շտապեք քննադատել Սերժ Սարգսյանին. իրականում որևէ կոնֆերանսում նման քննարկումը միշտ շոու է լինելու, ու դա գիտեր թե Սերժ Սարգսյանը, թե նաև Նիկոլ Փաշինյանը գալուց առաջ, վստահեցնում եմ... Ուղղակի Փաշինյանը գիտեր/գիտի նաև, թե ինչ ստացան ինքն ու Հայաստանը դրանից։ Իսկ որ ստացավ, կասկած չունենաք։ Նախկին իշխանությունները դա հոտով զգում են, բայց կոնկրետ չգիտեն թե ինչ, ու հավատացեք, դրա համար են քննադատում։ Նաև ծանր են տանում, որ Սերժ Սարգսյանը չի ընդունել այդ առաջարկը, իսկ Նիկոլ Փաշինյանը դուխով ընդունել է...

 

Միակ դիտողությունը, որ լսեցի, ռուս գործընկերներիս էր, ովքեր ակնարկում էին Փաշինյանի անգլերենը, թեպետ ընդունում էին, որ խոսքն ու ուղերձները միանգամայն հասկանալի էին։ Բայց դե ռուսներն էլ մեր կոմպլեքներն ունեն /վայ, անգլերենը յատարհալ չէր/, ինչը Արևմուտքում բացարձակ չկա ու ոչ մեկ դրան չի նայում։

 

Այս շոուի մեջ մեկ կարևոր բան կար. ինչպես ու որտեղ է Փաշինյանը սահմանում հայկական կողմի նշաձողը։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ նա այդ դաշտում ոչ մի վրիպում թույլ չի տվել, Ալիևից ու միջազգային հանրությունից Արցախի համար կարգավիճակ չմուրաց տարածքներ հանձնելու դիմաց, ինչն անում էին նախկինները' իրենց ու Արցախին ակամա դարձնելով Ալիևի պատանդը։ Կարևոր էր, որ Փաշինյանը ակնարկեց մեր անելիքները թե վերստին պատերազմի դիմելու դեպքում / եթե որևէ մեկը գտնում է, որ խնդիրն ունի ռազմական լուծում, ուրեմն մենք խնդիրը լուծել ենք, այսպիսի ձեակերպումն ուղղակի նստեց սրտիս վրա ու Փաշինյանը պետք է սա զարգացնի ու ավելի բացի, սա շատ մեծ ուժ ունեցող ֆորմուլա է/, թե նաև խաղաղություն հաստատելու գործում։ Այս ամենից դուրս մնացածը փաթաթել է պետք, որովհետեւ դրանք միայն մեր լսարաններինն է պետք որպես քննարկման նյութ։

Ու խորհուրդ կտամ նման բանավեճերը չդարձնել Ավարայրի կամ Սարդարապատի ճակատամարտի կարևորության։ Կարեւոր էր, որ Հայաստանը ներկայանա արժանապատիվ, հաղթող պետության դիրքերից, իսկ դա արվեց միանգամայն բավարար կերպով, այլ առանց սեղանի շուրջ քնելու, ննջելու կամ վիրավորանքը կուլ տալու, իսկ դա Փաշինյանն արեց։ Կարող էր այն ավելի լավը կամ կատարյալ լիներ? Իհարկե կարող էր ու վստահ եմ կլինի։ Առջևում դեռ այնքան նման հնարավորություններ են լինելու, որտեղ շատ ավելի լավ կներկայանա, վստահ եմ։ Կարևորը Փաշինյանի դուխն է, անկեղծությունն է, որը ոչ մեկ չի կարող չգնահատել։

 

Այնպես որ Մյունխենում ուրախ են, որ տարիների փորձից հետո վերջապես հաջողվեց նման քննարկում դնել ու դա գնահատվելու է։ Գնահատվելու է հատկապես Փաշինյանի համաձայնությունը, որովհետեւ դա չէր կայանում նրանից առաջ ու այժմ նա դա իրականություն դարձրեց' համաձայնելով ու գալով Մյունխեն։ Կարևոր է այս ամենից այլ դաշտերում Փաշինյանի եւ Հայաստանի ստանալիքը, որը լինելու է։ Ու ես փոքր ինչ այդ մասին գիտեմ, թե ինչ, բայց չեմ ասի»։



loading...