Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը․ Մարուքյան


Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը․ Մարուքյան
Փետրվար 16 15:18 2020

Ադրբեջանի իշխանություններին բոլոր միջազգային հարթակներում պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նաև կիսվել է ԵԽԽՎ-ում իր ելույթի տեսանյութով։

Հիշեցնենք, որ երեկ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում պանելային քննարկում էր կազմակերպվել Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Քննարկման բանախոսներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։