Հակառակ խոստմանը՝ Քիմ Քարդաշյանը ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)


Հակառակ խոստմանը՝ Քիմ Քարդաշյանը ներքնազգեստով լուսանկարներ է հրապարակել (լուսանկար)
Փետրվար 15 20:09 2020

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում՝ ներկայանալով իր Skims ապրանքանիշի ներքնազգեստով:

 

Հրապարակված կադրերում Քիմը պառկած է հատակին և կրում է բաց վարդագույն ներքնազգեստ: Աստղի կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղերը:

 

Այդ լուսանկարներով էլ Քիմը հայտարարել է ներքնազգեստի նոր հավաքածուի վաճառքը Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ: Նշենք, որ ներքնազգեստի արժեքը 64 դոլար է:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը հայտարարել էր, թե այլևս չի հրապարակելու մերկ մարմնով կամ բիկինիով լուսանկարներ: Այդ մասին նա պատմել էր The Cut հրատարակությանը տված հարցազրույցում:

 

39-ամյա ամերիկուհին իր որոշումը պատճառաբանել էր «արթնացումով». «Ես չգիտեմ, կարող է պատահել, որ բանն իմ ամուսնու խոսքերն են այն մասին, որ երբեմն նա անհարմար է զգում իմ չափազանց սեքսուալ արտաքին տեսքի պատճառով: Ես միշտ լսում եմ նրան և հասկանում եմ նրա զգացմունքները: Նա միշտ պաշտպանում է իմ ձգտումը՝ լինելու այնպիսին, ինչպիսին ես ցանկանում եմ, և անել այն, ինչ ցանկանում եմ: Բայց ինձանում ասես ինչ-որ արթնացում է տեղի ունեցել»,- նշել էր ամերիկահայ աստղը: