Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է խորը դեկոլտեով տոպ, սեւ երանգի կիսաշրջազգեստ։ Երգչուհին վառ շպարով է, արձակված վարսերով։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Երգիչ Հայկոյի կինը հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Կրակ աղջիկ», «Շքեղ»։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով աչքերն ու շուրթերը։ Որպես աքսեսուար՝ Անահիտ Սիմոնյանը թեւնոցներ էր ընտրել։ «Կինը, որը կարողացել է իր նկատմամբ սեր, ատելություն ու նախանձ առաջացնել, զուր չի ապրում»,- հրապարակումն այս մակագրությամբ էր ուղեկցել երիտասարդ մայրիկը։











