Յուվենտուսը հաղթեց, Ռոման ոչ-ոքի խաղաց


Յուվենտուսը հաղթեց, Ռոման ոչ-ոքի խաղաց
Ապրիլ 15 19:29 2017

Իտալական Ա սերիայի 32-րդ տուրում կայացան 7 հանդիպումներ:

«Յուվենտուսը» հյուրընկալվելիս Իգուաինի դուբլի (23-րդ և 43-րդ րոպեներին) շնորհիվ հաղթել է «Պեսկարային»:

 

«Ռոման» 1:1 հաշվով է ավարտել «Ատալանտայի» հետ տնային խաղը. 22-րդ րոպեին Կուրտիչի գոլին պատասխանել է Ջեկոն (50-րդ րոպե):

 

«Կալիարին» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Կիևոյի» դարպասը, «Էմպոլին» 2:1 հաշվով հաղթել է «Ֆիորենտինային»: «Տորինո»-«Կրոտոնե»՝ 1:1, «Ջենոա»-«Լացիո»՝ 2:0, իսկ «Պալերմո»-«Բոլոնիա» խաղը գոլազուրկ ավարտ է ունեցել:

«Յուվեն» 80 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: