Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը կարճամետրաժ տեսաֆիլմ է ներկայացրել Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)


Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը կարճամետրաժ տեսաֆիլմ է ներկայացրել Հենրիխ Մխիթարյանի մասին (տեսանյութ)
Ապրիլ 15 17:20 2017

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքը կարճամետրաժ տեսաֆիլմ է ներկայացրել Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Հեղինակը նշում է, որ Մխիթարյանը հանդիսանում է հայ ազգի եթե ոչ ամենագլխավոր, ապա գլխավոր դեսպաններից մեկն աշխարհում: «Կարելի է վիճել և ասել, թե Քիմ Քարդաշյանն ու Շառլ Ազ նավուրն ավելի մասշտաբային ֆիգուրներ են, սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ոմանք նույնիսկ քվեարկել են հայտնի ֆուտբոլիստի օգտին` քվեաթերթիկի վրա գրելով նրա անունը»,- նշել է հեղինակը:

Ֆիլմում անդրադարձ է կատարվել Մխիթարյանի մանկությանը, նրա հորը` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին, ֆուտբոլիստի կարիերայի զարգացմանը` Երևանի «Փյունիկ»-ից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»: Նշվում է, որ Հենրիխի ողջ ընտանիքը կապված է ֆուտբոլի հետ, մայրն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը՝ ՈՒԵՖԱ-ում: