«Матч ТВ»-ի պրոդյուսեր Թինա Կանդելակին ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ:
Հայտնի հաղորդավարուհին տեղադրել է Մխիթարյանի նկարն ու լուսանկարի տակ գրառել Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը:










