Ոստիկանները կասկածում են, որ ԻՊ-ն կապ ունի «Բորուսիայի» ավտոբուսի պայթյունի հետ


Ոստիկանները կասկածում են, որ ԻՊ-ն կապ ունի «Բորուսիայի» ավտոբուսի պայթյունի հետ
Ապրիլ 15 16:33 2017

Դորտմունդի ոստիկանները այլևս չեն դիտարկում այն վարկածը, համաձայն որի՝ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) կարող է կապ ունենալ «Մոնակոյի» հետ խաղից առաջ «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի պայթեցման հետ, փոխանցում է Gazeta.ru-ն:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին նամակներ, որոնք սկսվում «Հանուն գթասիրտ և ողորմած Ալլահի» բառերով: Քննության վարկածով՝ դրանք, հավանաբար, կոչված են ոստիկաններին շեղելու համար: