«Յուրաքանչյուրը գտնում է միայն այն, ինչ կարողանում է փնտրել». Իմաստուն ու դիպուկ առակ ձգողականության մասին


«Յուրաքանչյուրը գտնում է միայն այն, ինչ կարողանում է փնտրել». Իմաստուն ու դիպուկ առակ ձգողականության մասին
Փետրվար 12 00:55 2020

– Ես ոչ մի անգամ այստեղ չեմ եղել: Ասա, ծերուկ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում:

 

Ծերունին նրա հարցին հարցով պատասխանեց.

– Իսկ ինչպիսի՞ մարդիկ էին այն քաղաքում, որտեղից դու հեռացել ես:

 

– Նրանք եսասեր ու չար մարդիկ էին: Ի դեպ, հենց այդ պատճառով էլ ես ուրախությամբ լքեցի այդ քաղաքը:

 

– Այստեղ դու կհանդիպես ճիշտ այդպիսի մարդկանց,- պատասխանեց նրան ծերունին:

 

Մի քիչ սպասելով՝ մեկ այլ մարդ մոտեցավ այդ վայրին ու տվեց նույն հարցը.

 

– Ես հենց նոր եմ եկել: Ասա, ծերուկ, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում:

 

Ծերունին նրան պատասխանեց ճիշտ նույն կերպ, ինչպես նախորդ հարց տվողին՝

 

– Իսկ ասա, որդյակ իմ, ինչպե՞ս էին իրենց պահում մարդիկ այն քաղաքում, որտեղից դու եկել ես:

 

– Օ՜, նրանք բարի, հյուրընկալ ու վեհանձն հոգիներ էին: Ես այնտեղ շատ ընկերներ եմ թողել, և ինձ համար շատ դժվար էր նրանցից բաժանվել:

 

– Դու այդպիսի մարդկանց այստեղ էլ կգտնես,- պատասխանեց ծերունին:

 

Ողջ այս տեսարանին հետևում էր իր սայլի կողքին պտտվող մի քաղաքաբնակ: Նա մոտեցավ ծերունուն ու հարցրեց.

 

– Ինչո՞ւ դու մեկին ասացիր, որ այստեղ ստոր մարդիկ են ապրում, իսկ մյուսին՝ որ այստեղ լավ մարդիկ են ապրում:

 

– Ամեն տեղ էլ կան թե լավ, թե վատ մարդիկ,- պատասխանեց նրան ծերունին,- պարզապես յուրաքանչյուրը գտնում է միայն այն, ինչ կարողանում է փնտրել…

 

Պատրաստեց 168.am-ը