Ինչպես հաղթահարել քաղցրի հանդեպ թուլությունը


Ինչպես հաղթահարել քաղցրի հանդեպ թուլությունը
Հունվար 13 00:00 2020

Քաղցրի հանդեպ հակումը դառնում է թուլություն, որը հաղթահարելը շատ բարդ է։ Իսկ այդ թուլությունը կարող է հանգեցնել ավելորդ քաշի ու բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի խնդիրների։

 

Անհրաժեշտ է վերահսկել շաքարի օգտագործման քանակը։ Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է ազատվել շաքարից ունեցած կախվածությունից։

1, Նորմալ քնեք

 

Քնի պակասը ազդում է ախորժակի վրա՝ բարձրացնելով գրելին հորմոնի պարունակությունը արյան մեջ, որը սովի զգացողություն է առաջացնում։ Այսինքն, եթե 7-8 ժամից պակաս եք քնում, օրվա ընթացքում ավելի շատ եք սովածանում։ 2012-ին կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր քիչ են քնում, շատ ավելի են հակված քաղցր ուտելու, քան մյուսները։

 

2, Սննդի բաղադրիչները կարդացեք

 

Որեւէ սնունդ գնելիս կարդացեք, թե ինչպիսի բաղադրիչներ կան մեջը։ Կան սննդային հավելումներ, որոնք շաքար են պարունակում, սակայն չգիտեք այդ մասին։ Դրանց հաճախակի օգտագործումը կախվածություն կարող է առաջացնել քաղցրից։

 

3, Որակ, քանակի փոխարեն

 

Դիետոլոգները պնդում են, որ եթե ցանկանում եք քաղցր ուտել, պետք է փոքրիկ ու համեղ ինչ որ բան ընտրեք։ Շոկոլադի տարբեր տեսականու փոխարեն փոքրիկ, սակայն որակյալ ինչ-որ բան կերեք։ Դա կօգնի եւ բավարարել քաղցրի հանդեպ թուլությունը եւ շատ չվնասել օրգանիզմին։

4, Փոխարինեք քաղցրը ուրիշ բանով

 

Քաղցրի պահանջը հագեցնելու համար այնպիսի մթերք օգտագործեք, որոնք բնական քաղցր են պարունակում, օրինակ՝ մրգեր։

 

5, Ավելի շատ սպիտակուց օգտագործեք

 

ԱՄՆ-ի դիետոլոգիայի ու սննդաբանության ակադեմիայի (Academy of Nutrition and Dietetics) դիետոլոգ Ալիսա Ռամսին պնդում է, որ սպիտակուցներն ավելի դանդաղ են յուրացվում, քան ածխաջրերը։ Նա ասում է, որ եթե հիմնականում ածխաջրերով հարուստ սնունդ եք ընդունում, քիչ սպիտակուց, ածխաջրերն արագ յուրացվում են ու բարձրացնում շաքարի մակարդակն արյան մեջ։ Հետեւաբար պետք է ավելի շատ սպիտակուցներ օգտագործել, որոնք դանդաղ կյուրացվեն ու բալանսի կբերեն ածխաջրերի յուրացումը։

 

Աղբյուր՝ Բուժ ինֆո