Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհիներից մեկը՝ Քայլի Ջեները, բազմիցս տպավորել է ճաշակով ընտրված զգեստներով և այս անգամ էլ չի հիասթափեցրել երկրպագուներին՝ Vanity Fair-ի հետօսկարյան խնջույքին ներկայանալով տպավորիչ տեսքով:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Բևեռլի Հիլզում անցկացվող խնջույքին Քայլին ժամանել է Ralph & Russo-ի զգեստով, որով էլ լուսանկարվել է ավագ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ, սակայն կարճ ժամանակ անց զգեստափոխվել է:
22-ամյա գործարարն ավելի ուշ խոստովանել է, որ առաջին զգեստն այնքան նեղ էր, որ նա անգամ նստել չէր կարողանում: Այդ իսկ պատճառով էլ երեկոյի երկրորդ կեսը նա անցկացրել է մեկ այլ տպավորիչ, խոր լանջաբացվածքով կարմիր զգեստով՝ Vivienne Westwood-ից, որն անհամեմատ ավելի ազատ էր:
«Իսկապես չէի կարողանում նստել դրանով, սակայն արժեր այն կրել»,- սոցցանցում գրել է Քարդաշյան-Ջեներ քույրերից ամենաերիտասարդը:















