Եվրոպա լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր բելգիական «Անդերլեխտին»: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1:
«Կարմիր սատանաների» միակ գոլը խփել էր Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Վերջինիս խփած գոլից հետո մանչեսթերյան ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը գոլը նշելու փոխարեն սաստել է իր թիմակիցներին:
«Մեզ ավելին է պետք»,- ասել է շվեդ հարձակվողը թիմակիցների հետ գրկախառնվելու ժամանակ:










