Նազենի Հովհաննիսյանը՝ «Հավատք և գործք» վենետիկյան համաժողովին մասնակցելու մասին


Նազենի Հովհաննիսյանը՝ «Հավատք և գործք» վենետիկյան համաժողովին մասնակցելու մասին
Փետրվար 7 19:43 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Վենետիկում է: Ինստագրամի իր էջում նա պարբերաբար նոր լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում Իտալիա այցից:

 

Նազենին Սուրբ Ղազար կղզում մասնակցում է «Հավատք և գործք» վենետիկյան համաժողովին: Համաժողովին մասնակցում են նաև երգչուհի, պրոդյուսեր Սոֆի Մխեյանը, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը և այլք:

«Այսօր մեր համաժողովիառաջին օրն է՝ ծանր, հետաքրքիր, հագեցած և շատ պարտավորեցնող: Ես շատ հուզվում եմ: Մենք այստեղ ներկայացնելու ենք մի հետաքրքիր ֆիլմ-հաղորդում, որը, հուսով ենք, օգտակար կլինի հավատավոր մարդկանց և Հայ առաքելական եկեղեցու հետևորդներին»,- «Սթորի» բաժնում հրապարակված տեսանյությում ասում է Նազենին: