«Երբ կկարողանաս կարեւորը տարբերել երկրորդայինից, այդ ժամանակ անկեղծ կլինի ե՛ւ քո, ե՛ւ հարազատներիդ ժպիտը». Սարգիս Գրիգորյանի ընտանեկան լուսանկարները


«Երբ կկարողանաս կարեւորը տարբերել երկրորդայինից, այդ ժամանակ անկեղծ կլինի ե՛ւ քո, ե՛ւ հարազատներիդ ժպիտը». Սարգիս Գրիգորյանի ընտանեկան լուսանկարները
Փետրվար 3 19:20 2020

Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել ու ջերմ մակագրել դրանք։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ դերասանուհի եւ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Մյուս լուսանկարում Մանոյի հետ պատկերված են զույգի դուստրերը։ «Ամեն առավոտ դու քեզ հարց տուր. «Ինչի՞ կամ ո՞ւմ համար ես ապրում։ Ո՞րն է քո նպատակը... Ինչի՞ն ես ձգտում ու արդյո՞ք քո արած քայլերից երջանիկ են հարազատներդ։ Երբ կկարողանաս կարեւորը տարբերել երկրորդայինից, այդ ժամանակ անկեղծ կլինի ե՛ւ քո, ե՛ւ հարազատներիդ ժպիտը։ Լավ օր լավ մարդկանց»,- գրել է նա։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերում նա պատկերված է կնոջ ու դստեր հետ։ «2020 թվականի հունվարի 30-ը էլ երբեք չի կրկնվի, այնպես որ դու ինքդ որոշի հերթական օրը անցկացնել ժպիտով, բարությամբ, հարգանքով ու սրտացավությամբ, թե՞ չարությամբ, բամբասելով, անպատվելով ու ատելով այն ինչ քեզ շրջապատում է...»,- մեկնաբանություններում գրել էր նա։