Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, հայտարարել է, որ մայրն իր նկատմամբ բռնություն է կիրառել: (տեսանյութ)


Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան,  հայտարարել է, որ մայրն իր նկատմամբ բռնություն է կիրառել: (տեսանյութ)
Փետրվար 2 22:17 2020

 Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, հեռուստաշոուներից մեկի եթերում հայտարարել է, որ մայրն իր նկատմամբ բռնություն է կիրառել:

 

«Աստղերը հավաքվել են» (Звезды сошлись) հեռուստաշոուն, որում Պլակսինան արել է իր խոստովանությունը, եթեր է հեռարձակվելու կիրակի երեկոյան՝ НТВ հեռուստաալիքով:

 

Երիտասարդ աղջիկը պատմել է, որ «մոր վերաբերմունքի պատճառով ինքը շատ էր վախենում, սակայն լռելն իր համար էլ ավելի վախենալու էր»:

 

«Նա վերցնում էր բանալին, կողպում դուռն ու սկսում էր ինձ խեղդել»,- պատմել է աղջիկը:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: