Փետրվարի 5
Փետրվար ամսվա ամենաքաղցր օրը համարվում է փետրվարի 5 -ը, այդ օրը աշխարհում տոնում են Nutella-յի օրը։ Այս տոնը բավականին հետաքրքիր պատմություն ունի։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայում շոկոլադի արտադրության հետ որոշակի խնդիրներ են եղել, եվ մի հնարամիտ իտալացի որոշել է, որ եթե խառնել շոկոլադը բոված պնդուկի հետ եվ նրան կոնֆետի տեսք տալ, ապա կավելան արտադրանքի զանգվածը եվ կշահեն արտադրության մեջ։ Այս համեղ բատոնները այնքան են դուր եկել մարդկանց, որ հնարամիտ իտալացին քաղաքային իշխանություններից ստացել է շատ մեծ քանակությամբ պատվեր։ Բայց պատվերը հանձնելու օրը եղանակային տաք պայամնների պատճառով բատոնները սկսել են հալչել, սակայն այս անգամ եվս իտալացին իրեն չի կորցրել եվ պատվերը հանձնելու պահին որոշել է այն դանակով քսել մի կտոր հացի վրա եվ հյուրերին մատուցել որպես նոր արտադրատեսակ։ Ահա եվ տոնի առաջացման պատմությունը՝ այդ օրը 1951թվականի փետրվարի 5-ն էր։

Փետրվարի 11
<<Don’t Cry over Spilled Milk Day>> բառացիորեն թարգմանվում է <<Մի՛ լացիր թափված կաթի օրը>>: Այս տոնը մեզ հիշեցնում է <<Ակունա Մատատայի>> հավերժական սկզբունքը։ Այն մեզ խրախուսում է հիշել, որ կյանքի ամեն փոքր անհաջողություն այնքան էլ արժանի չէ մեր նյարդերին եվ ացունքներին։ Միեվնույն է միշտ չէ, որ մեր երազանքները համընկնում են մեր կարողությունների հետ։ Այնպես որ խորհուրդ է տրվում չընկճվել եվ շարժվել կյանքին ընդառաջ։

Փետրվարի 20
Այս օրը ամերիկացինեը տոնում են ազգային ուտեստի՝ բալի կարկանդակի օրը։ Այս օրը ամերիկացինրը թխում են իրենց սիրելի բալի կարկանդակը, փաթաթվում տաքուկ վերմակով եվ թեյ խմում։

Փետրվարի 23
Ռուսաստանում նշվում է Սովետական բանակի օրը, որը տարիների ընթացքում դարձել է այսպես ասած <<տղամարդկանց տոնը>>։ Շատերը այդ օրը իրենց սիրելի տղամարդկանց գհեղեցիկ անակնկալներ են մատուցում։

Փետրվարի 26
Այս օրը միանգամից երկու տոն կա։ Փետրվարի 26-ին աշխարհում նշվում է հեքիաթի եվ չշտապելու (հանգստի) օրը։ Եվ քանի որ հեքիաթները չեն սիրում շտապողականություն, խորհուրդ ենք տալիս մնալ տանը, հանգստանալ եվ կարդալ հեքիաթներ։
Փետրվարի 28
Շատ զվարճալի տոն։ Նշվում է հասարակական վայրերում քնելու միջազգային օրը։

Փետրվարի 13
Դե էլ ինչ փետրվար եթե չնշենք, որ Հայստանում փետրվարի 13-ին նշվում է Տյառնընդառաջի տոնը՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Սուրբ Վալենտինի օր կամ բոլոր սիրահարների օր։ Փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496 թվականին և ավելի ուշ հանվել կաթոլիկ տոների օրացույցից։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։











