«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` բելգիական «Անդերլեխտի» հետ առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, հայտնում է Gazeta.ru-ն հղում անելով ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին:
Հայ ֆուտբոլիստը քառորդ եզրափակչի «Անդերլեխտի» հետ առաջին հանդիպման ընթացքում իր թիմի միակ գոլի հեղինակն է դարձել: Հենրիխը Եվրոպա լիգայում անցկացրած 7 խաղում խփել է 4 գնդակ:










