Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի. Թուրք դիզայներ


Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի. Թուրք դիզայներ
Հունվար 30 23:32 2020

Հերթական թուրք/ադրբեջանցի հայտնի գործիչն է հանդես եկել հակահայկական հայտարարությամբ: 

Աստղերի համար զգեստներ մոդելավորող ազերի-թուրք Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ ինքը երբեք զգեստ չի կարի Քիմ Քարդաշյանի համար: Որպես պատճառ Իսմայիլը մատնանշել է այն, որ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Թուրքական մի հեռուստահաղորդման ընթացքում Իսմայիլը մասնավորապես ասել է. «Ես ազերի-թուրք մոդելավորող եմ: Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի»:

ermenihaber.am