Բարսելոնայի համար ամեն ինչ ավարտված է.Ռոյ Քին


Բարսելոնայի համար ամեն ինչ ավարտված է.Ռոյ Քին
Ապրիլ 13 21:53 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը վստահ է, որ կատալոնական «Բարսելոնան» չի կարող «Յուվենտուսի» հետ պատասխան խաղում խփել 3 գնդակ և անառիկ պահել դարպասը:

«Չնայած կազմի փոփոխությանը` «Յուվենտուսն» ամեն տարի ցույց է տալիս որակյալ ֆուտբոլ: Թուրինյան ակումբի կազմում շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները: Այո, «Բարսելոնան» նախկինի պես վտանգավոր է հարձակման գծում, սակայն պաշտպանությունը պարզապես խայտառակ վիճակում է:

Այս մրցավեճում ամեն ինչ պարզ է: Կատալոնացիների համար խաղն ավարտված է: «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու հնարավորություն չունի»,- Ռոյ Քինի խոսքն է մեջբերում ITV-ն:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «ծեր սինյորայի» հաղթանակով` 3:0: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին: