5 բան, որ արգելված է հղիներին


5 բան, որ արգելված է հղիներին
Հունվար 24 00:44 2020

Հղիության ընթացքում մի շարք գործողություններ, որոշ մթերքի օգտագործում կարող է վնաս հասցնել երեխային։ Եթե ցանկանում եք հղիանալ, երեխա ունենալ, պետք է հիշեք, որ կան բաներ, որոնք արգելված են հղիներին։

Ծխել

Այս վատ սովորույթը վտանգավոր է թե մայրիկի, թե երեխայի առողջության համար։ Ապացուցված է, որ ծխելը կարող է վաղաժամ ծննդաբերություն առաջացնել։ Բացի այդ, այն պակասեցնում է երեխային հասանելիք թթվածինը։

Ալկոհոլ

Ալկոհոլի ընդունումը հղիության ընթացքում երեխայի մոտ կարող է խնդիրներ առաջացնել։ Թե հղիության ընթացքում, թե կրծքով կերակրելու շրջանում պետք է ամբողջովին հրաժարվել ալկոհոլից։

Ռենտգեն հետազոտություն

Հղիության ընթացքում անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ռենտգեն հետազոտություն անցնելուց, եթե իհարկե դա խիստ պարտադիր կերպով ցուցված չէ բժշկի կողմից։ Առավել վտանգավոր է որովայնի հատվածի ռենտգեն հետազոտությունը, իսկ ատամի կամ վերջույթների դեպքում վտանգն այնքան էլ մեծ չի և պաշտպանիչ միջոցառումները կկանխեն վտանգը: Ռենտգենյան ճառագայթները կարող են երեխայի առողջության վրա վտանգավոր հետեւանքներ թողնել։

Սաունա կամ ջակուզի

Այս երկու պրոցեդուարները եւս վտանգավոր են հղիների համար, բարձրացնում են մարմնի ջերմաստիճանը, թուլացնում, հատկապես վտանգավոր է հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում։

Կատուներ

Սա բավական բարդ ընտրություն է նրանց համար, ովքեր կատու են պահում։ Սակայն կատուներից կարող է փոխանցվել տոքսոպլազմոզ ինֆեկցիան, որը հղիության վաղ շրջանում մեծացնում է վիժման վտանգը, կարող է երեխայի մոտ կուրության պատճառ դառնալ։

Աղբյուր՝ Բուժ ինֆո