Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը տեսաուղերձի միջոցով երկրպագուներին կոչ է արել դիտել «Խոստումը» (The Promise) Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը:
«Իմ բոլոր ընկերներին հորդորում եմ ապրիլի 21-ին դիտել «Խոստումը» ֆիլմը: Վերջապես, Հայոց ցեղասպանության իրական պատմությունը կլինի մեծ էկրանին»,- գրել է Մովսիսյանը՝ իր գրառումն ուղեկցելով #KeepThePromise հեշթեգով:










