Ինչպես հաղթահարել դեպրեսիան


Ինչպես հաղթահարել դեպրեսիան
Հունվար 18 00:48 2020

Գերմանիայի Ֆրայբուրգի համալսարանի գիտնականները հիանալի, հաճելի միջոց են հայտնաբերել դեպրեսիայի դեմ պայքարելու համար։ Մասնագետները նշում են՝ եթե մարդը կանոնավոր կերպով տաք լոգանքներ ընդունի, ապա դա կարող է բարերար ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի վրա։

Մասնագետներն այս կարծիքին հանգել են՝ հենվելով ուսումնասիրությունների արդյունքների վրա։

Ուսումնասիրություններին մասնակցել են միջինում 48 տարեկան 45 կամավորներ։ Վերջիններիս մոտ եղել է տարբեր աստիճանների դեպրեսիա, այդ թվում՝ ծանր։

Կամավորներին բաժանել են երկու խմբի։

 

Առաջին խմբի կամավորները պետք է շաբաթը երկու անգամ տաք լոգանք ընդունեին՝ կես ժամ տևողությամբ։ Ջրի ջերմնաստիճանը պետք է լիներ 40 աստիճան, այնուհետև կամավորները  պետք է պառկեին՝ իրենց վրա գցելով տաքացվող վերմակ։

 

Երկրորդ խումբը պետք է աերոբիկ վարժություններ կատարեր (լող, պար, վազք)՝ շաբաթական երկու անգամ՝ 40-45 րոպե տևողությամբ։

Ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները պարզել են՝ առաջին խմբի դեպքում դեպրեսիայի ցուցանիշը միջինում նվազել է վեց բալով, երկրորդ խմբի մոտ՝ երեք բալով։ Այսինքն՝ դեպրեսիայից ազատվելու համար ավելի արդյունավետ տարբերակ  է տաք լոգանք ընդունելը։ Ըստ մասնագետների՝ տաք լոգանքները բարձրացնում են մաշկի ջերմաստիչանը, ինչը բարերար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, քանի որ դեպրեսիաների պատճառով երբեմն խախտվում է մարմնի ջերմաստիճանը։