Պե՞տք է արդյոք լվանալ նոր գնած հագուստը՝ հագնելուց առաջ


Պե՞տք է արդյոք լվանալ նոր գնած հագուստը՝ հագնելուց առաջ
Հունվար 15 00:07 2020

Շատերը խանութից նոր հագուստ գնելուց հետո չեն լվանում այն՝ կրելուց առաջ։ Սակայն որոշ մասնագետներ պնդում են, որ դա չափազանց վտանգավոր է առողջության համար։

Նյու-Յորքի համալսարանի մանրէաբանության իմունոլոգիայի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ֆիլիպ Տիրնոն, օրինակ, գտնում է, որ նոր գնված հագուստը կրելուց առաջ չլվանալը մեծ սխալ է, որը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։

Տիրնոն լաբորատոր զննության է ենթարկել տարբեր խանութներից գնված հագուստը։ Արդյունքները ցույց են տվել, որ խանութում ցուցադրվող նոր հագուստը, որին անընդհատ դիպչում են այցելուները, փորձում եւ այլն, բազմաթիվ մանրէներ է պարունակում։

Բացի մանրէներից, հագուստը պարունակում է ներկանյութեր, քիմիական մի շարք նյութեր, որոնք եւս կարող են վնասակար լինել առողջությանը։

Այսպիսով, ըստ մասնագետների, նոր հագուստը կրելուց առաջ չլվանալու պարագայում կարող է առաջանալ ալերգիա, մաշկային ցան, քոր, կարող եք վարակվել տարբեր ինֆեկցիաներով։ Նոր հագուստի վրա կարող են անգամ միջատներ լինել, մասնավորապես՝ ոջիլ։

Այնպես որ, մասնագետները խորհուրդ են տալիս նոր հագուստը գնելուց հետո նախ լվանալ, նոր միայն կրել։

Բուժինֆո