Արցախից երիտասարդ հայ երգիչը՝ ռուսական «Առաջին ալիք» հեռուստաալիքի «Երեխաների ձայն» նախագծի մասնակից Միխայիլ Գրիգորյանը (ավելի լավ հայտնի է որպես Միշա) Instagram-ում տեսահոլովակ է հրապարակել հայտնի ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ:
«Նրան անվանում են ռուսական էստրադայի թագավոր, իսկ ինձ հաճախ անվանում են ռուսական փոփ երաժշտության արքայազն: Վերջերս Մոսկվայում երգեցինք նույն հարթակում և այնտեղ հանդիպեցինք»,- գրել է Միշան:
Տեսանյութի մեկնաբանություններում երիտասարդ արտիստի հետևորդներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Կիրկորովը ազգությամբ հայ է: Ի պատասխան` մյուս հետևորդները նշել են, որ Կիրկորովի հայրը`Բեդրոս Կիրկորովը, ինքն է նշում իր հայկական ծագման մասին, իսկ Ֆիլիպ Կիրկորովը չի բարձրաձայնում իր էթնիկ պատկանելության մասին:
Գրիգորյանն ու Կիրկորովը զուգերգով կատարել են ռուս աստղի երգացանկից «Ես կմեռնեմ քեզ համար» երգը:










