Ֆուտբոլիստը, որը կփոխարինի Լևանդովսկուն, նույնպես շատ արժանի խաղ ցույց կտա.Զիդան


Ֆուտբոլիստը, որը կփոխարինի Լևանդովսկուն, նույնպես շատ արժանի խաղ ցույց կտա.Զիդան
Ապրիլ 12 19:13 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է,որ Մյունխենի «Բավարիայի» կազմում ուժեղ են ոչ միայն հիմնական կազմի խաղացողները:

Ֆրանսիացի մասնագետը աս ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Ռեալը» մե՞ծ առավելություն կստանա, եթե ՉԼ-ի քառորդ եզրափակչի առաջին խաղում ուսի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չգա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին.

«Տեսնենք՝ արդյոք Լևանդովսկին կխաղա՞: Մենք խաղին պատրաստվում ենք այն մտքով, որ նա խաղադաշտ է դուրս գալու:

«Բավարիան» շատ ուժեղ է ցանկացած դեպքում: Նրանց բոլոր գծերում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Եվ այն ֆուտբոլիստը, որը կփոխարինի Լևանդովսկուն, նույնպես շատ արժանի խաղ կցուցադրի»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

«Բավարիայի» և «Ռեալի» միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 12-ին գերմանական գրանդի հարկի տակ, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 18-ին: