Հենրիխ Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել «Բորուսիա»-ին` նախօրեին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ


Հենրիխ Մխիթարյանն իր զորակցությունն է հայտնել «Բորուսիա»-ին` նախօրեին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Ապրիլ 12 13:12 2017

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին Դորտմունդում տեղի ունեցած պայթյունին, որի հետևանքով հետաձգվել է Չեմպիոնների լիգայի «Բորուսիա»-«Մոնակո» հանդիպումը:

«Խորապես ցնցված եմ Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից: Այս քաղաքն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ցանկանում եմ աջակցությունս հայտնել «Բորուսիա»-ին և շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային», - գրել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՉԼ քառորդ եզրափակչի հանդիպումից առաջ պայթյուն էր տեղի ունեցել «Բորուսիա»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ, ինչի հետևանքով տուժել էր թիմի պաշտպան Մարկ Բարտրան: