«Բորուսիայի» ավտոբուսի մոտ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ պայթյուն է տեղի ունեցել


«Բորուսիայի» ավտոբուսի մոտ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ պայթյուն է տեղի ունեցել
Ապրիլ 12 12:39 2017

Դորտմունդում պայթյուն է տեղի ունեցել «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ, որը ապրիլի 11-ի երեկոյան պետք է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում խաղար «Մոնակոյի» հետ, հայտնում է Meduza-ն հղում անելով Bild–ին։

Նախնական տվյալով տուժել է մեկ մարդ՝ իսպանացի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Նրա ստացած վնասվածքի ու առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Պայթյունը տեղի է ունեցել հյուրանոցի մոտ, երբ թիմին տեղափոխող ավտոբուսը պատրաստվում էր շարժվել տեղից։