Բրեգովիչը եւ իր խմբի անդամները երգում էին «կուռտկաներով». Լուսանկար


Բրեգովիչը եւ իր խմբի անդամները երգում էին «կուռտկաներով». Լուսանկար
Հունվար 1 15:47 2020

Հունվարի մեկի գիշերը Հանարպետության հրպարակում տեղի ունեցավ այդքան քննարկված Գորան Բրեգովիչի եւ նրա բենդի համերգը: Այս համերգի համար խմբին վճարվել է 65 հազար եվրո, իսկ տոնական ընդհանուր միջոցառումների համար 325 մլն դրամ:

Գորան Բրեգովիչին ամանորի գիշերը Երեւան հրավիրելու փաստը բավականին ընդգրկուն քննարկումների առիթ դարձավ: Բանը հասավ նրան, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասաց. «Եթե մենք ուզենայինք Ամանորին Հանրապետության հրապարակում չունենալ նոր բառերով, տեքստերով, նոր գործիքավորմամբ, հարյուրավոր կարված զգեսնտերով համերգ-մյուզիքլ, այլ դրա փոխարեն երկու արտիստ իրենց տանից եկած «կուռտկաներով» ֆոնոգրամա-պլյուսով անեին համերգ, կունենայինք ավելի մատչելի միջոցառում»:

Տիգրան Վիրաբյանի այս հայատարարությանը ֆեյսբուքի միջոցով պատասխանեց երգիչ Նարեկ Բավեյանը: Նա, մասնավորապես, ասել էր, որ «կուռտկաներով» են երգել, որովհետեւ հրապարակում ցուրտ է եղել, պայմաններ չեն եղել, թեեւ երգիչը հրապարակել էր լուսանկար, որտեղ նախորդ տարի «կուռտկայով» չի երգել: Նա անդրադառնալով  ֆոնոգրամա-պլյուսով երգելուն ասել էր, թե կազմակերպիչներն են պահանջել, որ Հանրայինով ուղիղ եթե տալուց որակյալ ձայն լինի:

Եվ ուշագրավն այն էր, որ այս քննարկումների համատեքստում Բրեգովիչը եւ իր խմբի անդամները երեկ եւս երգում էին «կուռտկաներով»: Սա բնական է, որովհետեւ Երեւանում ցուրտ է եւ հնաարվոր չէ երկու ժամ հրապարակում կանգնել առանց ձմեռային հագուստի, բայց հետաքրքիր է՝ ինչու է «կուռտկայով» երգելը բացասական ներկայացվում: