Երիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները ներկայացրել է իր տան սուրբծննդյան ձևավորումը և դստեր փոքր «առանձնատունը»


Երիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջեները ներկայացրել է իր տան սուրբծննդյան ձևավորումը և դստեր փոքր «առանձնատունը»
Դեկտեմբեր 29 23:00 2019

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի, Kylie Cosmetics ընկերության հիմնադիր, իրապատում շոուի աստղ Քայլի Ջեներն իր յութուբյան ալիքում երկրպագուներին ներկայացրել է իր առանձնատան սուրբծննդյան ձևավորումը և դստեր փոքր «առանձնատունը», գրում է Insider-ը:

 

Տեսանյութում երևում է, որ Ջեների տանը կան մի քանի տոնածառեր, որոնք զարդարված են սպիտակ և ոսկեգույն երանգների համադրությամբ: Տոնական շունչ ստացած խոհանոցի և ճաշասենյակի ձևավորումը ցույց տալուց հետո, դիմահարդարման մագնատն ակնարկել է, որ իր երկրպագուներին ևս մի զվարճալի «տեսաշրջագայություն» է սպասվում:

«Ավելի վաղ մայրս Սթորմիին ամենալավ սուրբծննդյան նվերը մատուցեց»,- տեսահոլովակում ասում է Քայլին:

Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայրը մեկամյա Սթորմի Ուեբսթերին նվիրել է «մինի առանձնատուն»:

«Ես նույնպես նմանատիպ մի տուն ունեի, երբ Սթորմիի տարիքին էի»,- ասել է Քայլին:

Քրիս Ջեները տեսախցիկը ձեռքին մտնում է Սթորմիի «տնակ», որը ներառում է օդորակիչ, արհեստական բուխարի և մինի խոհանոց: Այն նույնիսկ ներառում է կենցաղային իրեր:

kylie jenner stormi home tour playhouse

kylie jenner stormi home tour playhouse

stormis playhouse

kylie jenner stormi home tour playhouse

kylie jenner stormi playhouse tour christmas

kylie jenner stormi playhouse tour christmas

kylie jenner stormi playhouse tour christmas

kylie jenner stormi playhouse

kylie jenner stormi playhouse

kylie jenner stormi playhouse